Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
02:58 Կեղծ դիպլոմներ են տվել | |
Իջեւանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Մոսկվայի ռուսական կառավարման ինստիտուտի կեղծ դիպլոմներ տալու կապակցությամբ: ՌԴ Տագանրոգի պոլիտեխնիկական քոլեջի Իջեւանի մասնաճյուղը գործել է 2000-2002թթ.` որպես ոչ ռեզիդենտ կազմակերպություն, այսինքն` օտարերկրյա ուսումնական հաստատության ներկայացուցչություն: 2002թ. Իջեւանում սկսել է գործել « Կառավարման արեւելյան ինստիտուտ» ՍՊԸ-ն, որը մինչ այժմ էլ աշխատում է: Հենց այս ընկերությունն էլ տրամադրել է Մոսկվայի ռուսական կառավարման ինստիտուտի կեղծ դիպլոմներ: Ուշագրավ է, որ երկու ուսումնական հաստատություններն էլ եղել են բարեխիղճ հարկատու:
Երկու հաստատություններն էլ հիմնել եւ ղեկավարել է Դավիթ Հայրապետյանը: Նա այս տարվա գարնանը, մոտ 35 տարեկան հասակում, հիվանդության պատճառով վախճանվեց: Նրա մահից հետո, օգոստոսի 26-ին տեղի է ունեցել ՍՊԸ-ի կանոնադրության եւ տնօրենի փոփոխություն, այժմ ընկերությունը ղեկավարում է Դավթի այրին` Արմինե Հայրապետյանը: Մեզ տեղեկացրել են, որ ոստիկանությունը մի շրջանավարտից կեղծ դիպլոմը բռնագրավել է: Թե անցած տարիներին նման քանի կեղծ դիպլոմ է բաժանվել` հայտնի չէ: Հետաքրքիր է` ո՞ւր էր նայում Կրթության եւ գիտության նախարարությունը: Մեր ունեցած տեղեկություններով` այժմ «Կառավարման արեւելյան ինստիտուտ» ՍՊԸ-ն պայմանավորվել է Երեւանի մասնավոր մի բուհի հետ, որպեսզի կեղծ դիպլոմ ստացածները երկու տարում չափավոր վճարով ավարտեն այս բուհը եւ իսկական դիպլոմ ստանան: Սակայն մի անգամ խաբված շրջանավարտները կհամաձայնվե՞ն դրան: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ | |
|
Всего комментариев: 0 | |