| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
16:51 ԿՈՐԱԾԸ ԴԵՌ ՉԻ ԳՏՆՎԵԼ | |
Արտակարգ իրավիճակների նախարարության վեբկայքի համաձայն, սեպտեմբերի 29-ին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ, 1934 թվականին ծնված Արթիկ Ուզունյանը դուրս է եկել տնից եւ չի վերադարձել։ Նույն օրը Բերդ քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցները որոնողական աշխատանքներ են իրականացրել, սակայն՝ անարդյունք։ Նույն նախարարության վեբկայքում նաեւ տեղեկատվություն է զետեղվել, որ մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 28-ին, Արծվաբերդ գյուղի բնակիչ, դարձյալ 1934 թվականին ծնված Սարգիս Ուզունյանը տնից դուրս է եկել եւ չի վերադարձել։ Մինչեւ սեպտեմբերի 30-ը Բերդ քաղաքի փրկարարների ու ոստիկանների ուժերով իրականացվել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք։ Հոկտեմբերի 21-ին իջեցվել է Այգեձոր ջրամբարի ջրի մակարդակը։ Սակայն այս դեպքում էլ որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: «Առավոտի» թղթակիցը Արծվաբերդի գյուղապետ Վոլոդյա Ուզունյանից ճշտեց, որ ոչ մի Սարգիս Ուզունյան էլ չի կորել: Զարմանալի է, թե Արտակարգ իրավիճակների նախարարությունը որտեղից է նման տեղեկություն վերցրել եւ տարածել: Իսկ կորած Արթիկ Ուզունյանը դեռեւս չի գտնվել: Գյուղապետի վկայությամբ՝ 75-ամյա կինը հոգեկան շեղումներ ունի: Նրա ամուսինը գյուղում է բնակվում: Իսկ Ռուսաստանում բնակվող զավակները հետաքրքրություն չեն ցուցաբերել իրենց կորած մոր ճակատագրի հանդեպ: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |