Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
18:27 Ոչ պատվաբեր | |
Վանաձորը Հայաստանի երրորդ քաղաքն է: Երրորդն էլ պատվո աստիճան է, ինչպես ասում են`բրոնզե մրցանակ: Սակայն հանրապետության երրորդ քաղաքում հանրահայտ վայր կա, որը ոչ թե պատվի, այլ` ուրիշ զգացողություն է առաջացնում : Վանաձորի ավտոկայանը Լոռու մարզկենտրոնի ամենամարդաշատ վայրերից է, մանավանդ, որ կողքին քաղաքի երկաթուղային կայարանն է: Վանաձորի բնակիչների եւ ամեն օր տարբեր տեղերից այստեղ ժամանող հարյուրավոր մարդկանց վրա տխուր տպավորություն է թողնում ավտոկայանը:
Երկրորդ հարկի հսկայական ապակիներն այնքան կեղտոտ են, որ առանց այդ էլ թխպոտ Վանաձորի երկինքը դրանց միջով գրեթե չի երեւում: Ապակու երկու շերտերի մեջ մեկ մետրանոց մոլախոտ է աճել, ցցվել: Սպասասրահում «իրենց դարն ապրած», կարմիր, կեղտոտ, 4 շարք նստարաններ են, որոնց պատռված պաստառների տակից սպունգն է երեւում: Սպասասրահի պատին մուգ կապույտ մեծ տառերով հայերեն գրված է «Տոմսարկղներ», կողքին նույնպիսի կապույտ տառերով դրա ռուսերեն անվանումն է: Ինչու՞ «տոմսարկղներ» եւ ոչ թե` «տոմսարկղեր»: Ռուսերեն լեզվով գրառման մասին: Ի՞նչ է` ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու՞ է ճանաչվել: Եթե ռուսերեն անվանումը խորհրդային ժամանակներից է մնացել, ինչու՞ անցած քսան տարում չեն նկատել, որ տոմսարկղեր բառը սխալ է գրված: Օտարի նկատմամբ ստորաքարշությունն առավել ակնհայտ է ավտոկայանի պատին փակցված Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի չվերթների Ժամանակացույցից, որը ռուսերեն է, հայերեն տարբերակը չկա: Դրա ներքեւում Գյումրիից դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան չվերթների ցանկն է, որը նույնպես միայն ռուսերեն է: Ավտոբուսային երթուղիների ցանկն էլ հին անուններ է պարունակում. այստեղԱրմավիրը դեռ Հոկտեմբերյան է, Ճամբարակը` Կրասնի, Մոսկվայում եւ Երեւանում հռչակավոր դարձած Տաշիրը` Կալինինո: Ենթադրենք, որ «Հայավտոկայան» ընկերությունը ֆինանսներ չունի Վանաձորի ավտոկայանի երկրորդ հարկի աջ անկյունի անձրեւից քայքայված հենասալը վերանորոգելու կամ սպասասրահի կեղտոտ, պատռված նստարանները նորով փոխարինելու: Հո տառասխալն ուղղելու, չվերթների ժամանակացուցը հայերեն դարձնելու, ավտուբուսային երթուղիների ցանկում հին անունները նորերով փոխարինելու համար մեծ ծախս չի պահանջվում: Ի վերջո, արդեն 18 տարի անկախ պետություն ենք: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |