| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
10:19 Ոստիկաններն էլ սկսեցին պարտքը մարել | |
Հոկտեմբերի 19-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում Իջեւանի տարածաշրջանի Սեւքար համայնքի ղեկավար Վլադիմիր Մարգարյանն ասել էր, որ համագյուղացի ոստիկանները համայնքապետարանին հարկի զգալի պարտքեր ունեն: Նիստին մասնակցող Տավուշի մարզի ոստկանապետ Խաչիկ Ասատրյանն այդ ժամանակ արդեն հեռացել էր դահլիճից: Մարզպետ Արմեն Ղուլարյանը այս առթիվ կես կատակ, կես լուրջ նկատեց, որ վերջինիս այդ մասին թերթում կկարդա: Սեւքարի գյուղապետից տղեկացա, որ մարզի ոստկանապետի միջամտության շնորհիվ հողի հարկի պարտք ունեցող ոստիկանները սկսել են մարել դրանք: Պարտք ունեցող 3 ոստիկաններից մեկը այն լիովին փակել է, իսկ մյուս երկուսի հետ, ներքին կարգով, պարտքերի մարման ժամանակացույց է կազմվել, եւ նրանցից յուրաքանչյուրն ամսական 10-15 հազար դրամ գումար է մուծում: Գյուղապետը պարտքի կոնկրետ չափերի մասին տվյալներ չհայտնեց: Ոսկան Սարգսյան | |
|
| |
| Всего комментариев: 0 | |