Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
22:21 Սահմանամերձ գյուղի գործերն ու հոգսերը | |
Արտագաղթն այստեղ Բերդի տարածաշրջանի որոշ գյուղերի (Մովսես, Այգեձոր եւ այլն) նման մեծ չէ: 1150 բնակիչ ունեցող Չորաթանից շուրջ 100-ը ամեն տարի Ռուսաստան ՙխոպան՚ է գնում: Այգեձորի մայր առվի միջոցով գյուղում ոռոգվում է 22 հա խաղողի , նոր հիմնած 7 հա խնձորի եւ դեղձի 1 հա այգի: Չորաթանի համայնքապետարանից տեղեկացա, որ այստեղ արդեն 170 հա աշնանացան են կատարել, եւ այս թիվը աճում է: Չորաթանը, ի տարբերություն Տավուշի մարզի շատ համայնքների, գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայան ունի, ինչը դյուրացնում է հողի մշակությունը եւ բերքահավաքը: 2007թ. Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրով համայնքը ստացել է հնդկական արտադրության ՙՍամե-603՚ մակնիշի անիվավոր մինի տրակտոր` գութանով, շարքացանով, խոտհնձիչով եւ կուլտիվատորով: 2008թ. ամռանը նույն ծրագրով համայնքը հացահատիկահավաք կոմբայն է ստացել:Սեփական գյուղտեխնիկայի շնորհիվ գյուղատնտեսական աշխատանքների մատչելի գներ են. այս տարի 1 հա արտհնձի համար 30 լ դիզվառելիք եւ 10 հազար դրամ էր սահմանված: Ադրբեջանին 5 կմ սահմանակցող համայնքի 2009թ. բյուջեն 15 միլիոն 319 հազար դրամ է, որից 9 միլիոն 939 հազար դրամը` պետական լրավճար: 2009-ին նախատեսված 539 հազար դրամ գույքահարկն ամբողջությամբ գանձված է: Հողի տարեկան հարկը 2 միլիոն 503 հազար դրամ է: Նոյեմբերի 1-ի դրությամբ հավաքագրվել է 1 միլիոն Մշակույթի տան մի թեւում սահմանամերձ գյուղի մանկապարտեզն է` 20 սանով: Երեխաները կեսօրին բրնձի ճաշ են ուտում: -Ինչու՞ միս չկա,- մանկապարտեզի տնօրենին հարցնում է համայնքի ղեկավարը: Նախադպրոցական կրթօջախի տնօրեն Մարիետա Սարուխանյանը հավաստիացնում է, որ վաղը երեխաների սեղանին միս կլինի: Ի դեպ, բոլոր ծախսերը համայնքապետարանն է հոգում, երեխաների ծնողները որեւէ վարձ չեն մուծում: Մանուկներն միայն իրենց հացը տանից են բերում: Այս մանկապարտեզը մի հրաշալի կանաչազարդ անկյուն է` զարդարված մանուկների սիրելի հեքիաթների հերոսների տիկնիկներով, իսկը` կախարդիչ մի վայր: Հատկապես տպավորիչ է տիկնիկներով ձեւավորված փոքրիկ ՙգազանանոցը՚: Տանիքի խնդիրը խորապես մտահոգում է մանկապարտեզի կոլեկտիվին: Մշակույթային օջախի տանիքի ամբողջական վերանորոգման համար մեծ գումար է պահանջվում: Սակայն պետբյուջեից կամ այլ ֆինանսավորմամբ գոնե մանկապարտեզի տանիքը կարելի է նորոգել: Ուղղակի ափսոս է այդ հրաշալի ՙմանկական կղզին՚` սահմանի եզրին: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |