Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
11:26 Սահմանամերձ գյուղի բնակիչներն ահ ու սարսափի մեջ են ապրում | |
![]() Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում մտա առաջին հանդիպած տունը, որի դուռը բաց էր: Բակում մի տարեց կին պղնձե կաթսաներ էր լվանում: - Բարեւ Ձեզ, իմ անունն Արման է,- ներկայացա ես: Տատիկի աչքերը փայլեցին. - Արման, բալիս տղեն ես… - Լրագրող եմ, Երեւանից եմ եկել: - Վա՜յ, ես էլ մտածեցի, թե իմ թոռ Արմանն ա Գերմանիայից եկել, 20 տարի չեմ տեսել, հիմա քո տարիքին կլինի: Չորս երեխաների մայր Վերիչկա Ադամյանը սահմանամերձ գյուղում ապրում է անկողնային հիվանդ ամուսնու հետ: Տղան մեկնել է արտագնա աշխատանքի, իսկ երեք աղջիկները հարս են գնացել: ![]() Սուրեն եւ Վերիչկա Ադամյանները պետությունից 800 հազար դրամ օգնություն են ստացել, որով 2 տնակ են գնել, տեղադրել իրենց նախկին տան դիմաց: «Հիմա էլ 10 օրը մեկ կրակում են, իրիկունը վախում ենք լույսը միացնենք, որ չնկատեն, արագ հաց ենք ուտում ու լույսն անջատում: Դիմացի սարն ադրբեջանցիներինն ա, 2 կմ ա հեռու, որ կրակում են, մտնում եմ անկողնու տակ: Գիշերը կրակում են, չենք կարում քնենք»,- ասում է Վերիչկա Ադամյանը: Հակառակորդի գնդակը երբեք չի դիպչել Ադամյան ամուսիններին, սակայն գյուղացիներից շատերին է վիրավորել: ![]() Ադամյան ամուսինները «Փարոսից» օգնություն չեն ստանում: Ինչպես «Հետքին» պարզաբանեց համայնքապետ Մանվել Կամենդատյանը, հողատարածք ունեցող գյուղացիներին օգնություն չի հասնում: «Ճիշտ ա` հող ունենք, բայց մենք չենք մշակում, ո՞նց մշակենք: Ամուսինս անկողնային ա, ես էլ արդեն 75 տարեկան եմ, հազիվ եմ մի էրկու գործ անում»,- ասում է Վերիչկա Ադամյանը: Տարեց ամուսինները փայտ վառելով են տաքանում, քանի որ Ներքին Կարմիրաղբյուր հասած գազի խողովակը իրենց փողոցից բավականին հեռու է, եւ նախագծում իրենց փողոցը չի եղել: «Մյուս փողոցների մարդիկ իրենց տան դեմից են գազը քաշել մինչեւ տուն, մեզ ասում են` էն փողոցից բերեք, բայց մենք փող չունենք, որ գազ քաշենք»: Այնուամենայնիվ, Ադամյան ամուսիններն ավելի շատ դժգոհում են ոչ թե նյութական պայմաններից, այլ միայնակ կյանքից: «Երեխեքս մեր մոտ չեն, կարոտում ենք, տղուս թոռը, որի անունը Արման ա, Գերմանիայում ա ապրում, էն օրը նամակ էր գրել, թե որ գամ ինձ կընդունե՞ք: Մենք էլ գրեցինք` բա ո՞նց չենք ընդունի, մեր բալի տղեն ես, հետո՞ ինչ, որ 2 տարեկանից չենք տեսել: Դրա համար էլ որ դու եկար, ինձ թվաց, թե իմ Արմանն ա եկել»,- ասաց Վերիչկա տատը: Արման Ղարիբյան | |
|
Всего комментариев: 0 | |