| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
10:55 Ստիպված ձմռանն են ասֆալտապատում | |
Ներկայումս Վանաձորի ՙԱրգիշտի՚ ընկերությունը կատարում է Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղից մինչեւ Այգեձոր գյուղի ծայրամաս 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատումը: Ճանապարհի շարունակությունը, մինչեւ Այգեձորի տարածք, նախորդ տարի էր ասֆալտապատվել: Ինչպես հայտնեց աշխղեկ Իշխան Սեփխանյանը, այս ճանապարհի ասֆալտապատումը պետք է իրականացվեր ամերիկյան ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրով, այդ ծրագրի ճանապարհաշինության բաղադրիչի սառեցումից հետո այդ ծրագիրը պետբյուջեից է ֆինանսավորվում: Ասֆալտապատումը սկսվել է նոյեմբերի 13-ից եւ կավարտվի դեկտեմբերի 10-ին: Արդյոք ասֆալտապատման համար ջերմաստիճանը ցածր չէ՞: Աշխղեկ Սեփխանյանն ասաց, որ ներկայումս 13-14 աստիճան տաքություն կա, որը բավարար է: Հիմա միայն ասֆալտի մի շերտ են փռում, գարնանը կավելացնեն երկրորդը: Այստեղ աշխատում է 45 մարդ, այդ թվում` Բերդի տարածաշրջանի բնակիչներ: Բանվորները վատ չեն վարձատրվում. օրական 4 հազար դրամ եւ ընկերության հաշվին 3 անգամ սնունդ: ՙԱրգիշտի՚ ընկերության տնօրինությանը եւ բանվորներին մնում է միայն աղոթել, որ մինչեւ դեկտեմբերի 10-ը եղանակը չցրտի: Ոսկան Սարգսյան | |
|
| |
| Всего комментариев: 0 | |