Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
17:48 Տավուշում խաղողի մթերումը նոր է սկսվում | |
![]() Իջեւանի գինու գործարանի տնօրեն Անդրեյ Սարգսյանից տեղեկացա, որ գործարանը Տավուշի մարզում մթերումը կսկսի հոկտեմբերի 3-ին, ընդհանուր առմամբ կընդունվի 500-600 տոննա` կգ-ը 90-140 դրամով: 140 դրամով կընդունվի «Սապերավիե տեսակի խաղողը, 110 դրամով` կարմիր եւ սեւ գույնի խաղողը, 90 դրամով սպիտակ` "Բանանց", "Ռիկացիթելի", "Լարվար" սորտերը: Պ-ՆՍարգսյանի հարցրի, թե 90 դրամը ցածր չէ՞ խաղողի նախապես հայտարարված ընդունման գներից, նա էլ հակադարձեց` տեղյա՞կ եք, որ Արարատյան դաշտում 80-100 դրամով խաղող է ընդունվում: Ի դեպ, Իջեւանի գինու գործարանը Արարատյան դաշտում կգ-ը 100 դրամով արդեն 50 տոննա կարմիր խաղող է ընդունել, եւս 100 տոննա էլ կընդունի: Այս տարվա սկզբին Իջեւանի գինու գործարանի սեփականատերը փոխվել է: Հիմա ու՞մ ձեռքին է գործարանի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Այս հարցին գործարանի տնօրենը չցանկացավ պատասխանել: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |