Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
18:23 Վրաստանի փախստակնները ուզում են վերադառնալ իրենց տուն | |
- Ես չէի հավատում, որ պատերազմ կլինի, կարծում էի հաջորդ օրը տուն կվերադառնանք, - ասում է Մայա Ռոմելաշվիլին: Նա 2008թ.-ի վրաց-օսական պատերազմի փախստականներից է: - Մենք փախանք, երբ պատերազմը սկսվեց: Օգոստոսի 7-ն եղբայրս մեքենայով եկավ, մեզ տարավ, չհասցրինք ոչինչ վերցնել: Երբ տնից արդեն հեռացել էինք, ռազմական գործողությունները արդեն սկսվել էին, ռումբի ձայներն էին լսվում: Առկա անհանգստությանը, հուսահատությանը, վախին գումարվել էր նաև այն հանգամանքը, որ Մայան այդ ժամանակ հղի էր: -Շատ դժվար էր, երեխայի համար էի շատ անհանգիստ: Երեխան ծնվեց դեկտեմբերի 27-ին, Գորիի հիվանդանոցում, -հիշում է Մայան: Այժմ Մայայի ընտանիքը ապրում է Բերբուքիում: Այստեղ ապաստանել են 2008 թ.-ի վրաց-օսական պատերազմի 500 փախստականներ: Վրաստանի կառավարության և միջազգային մի շաք կազմակերպությունների օգնությամբ Բերբուքիում կառուցվել է 134 ժամանակավոր կացարան: - Այս մարդիկ փախաստականի կարգավիճակ ունեն, որի համաձայն ստանում են ֆինանսական օգնություն: Ընտանիքի ամենատարեց անդամը ստանում է 30 լարի, մյուսները` 25: Նրանք օգնություն են ստանում նաև սննդի ձեւով, որը տրամադրում են Կարմիր Խաչը, ՄԱԿ-ը և այլ միջազգային կազմակեպություններ: Ամեն ամիս նրանք ստանում են ձեթ, ալյուր, շաքար, աղ, մակարոն: Բոլոր ժամանակավոր կացարաննեում կա բնական գազ և հոսանք, -ասում է փախստականների ադմինիստրացիայի ղեկավար Սոսո Բեժանաշվիլին: - Հումանիտար օգնությունը, որ տալիս են, բավարարում է, բայց դե երեխային հո մենակ մակարոն չես տալու: Նա նաև միս է ուզում, նրան վիտամիններով հարուստ սնունդ է պետք, - ասում է Մայան: - Փախստականների մեծ մասն այսօր գործազուրկ է, և ըստ Սոսո Բեժանաշվիլիի` նրանց միայն 20 տոկոսն է աշխատում: - Այսօր մեր առաջնային խնդիրն է փախստականներին ապահովել աշխատանքով: Պետությունը մշակել է 4-ամյա ծրագիր, որի նպատակն է կենցաղային պայմանների բարելավումը, աշխատանիքով ապահովումը: Եվ այս երկրորդ ալիքի փախստականնեի խնդիրների լուծումը շատ չի ձգձգվի, - ասում Գորիի շրջանի ղեկավարության ադմինիստրացիայի առաջին տեղակալ Զուրաբ Չխեիձեն: - Բացի այս փախստականներից, Վրաստանում կան նաև առաջին ալիքի փախստականներ, որոնք այդ կարգավիճակը ստացել են 1990-ականներին: Այս փախստականների մի մասն այսօր էլ գործազուրկ է: Ավագ որդին մոտակա գյուղի դպրոցն է հաճախում պետության հատկացրած անվճար ավտոբուսով: Այս տարի նրան է միանում նաև մյուս եղբայրը: Եվ Մայան ստիպված է հոգալ նաև գրքերի ու գրենական պիտույքների ծախսը: - Դեսևում, որտեղ մենք առաջ ապրում էինք, սեփական տուն ունեինք` մեծ սենյակներով ու մառանով: Կով էինք պահում, միշտ կաթնամթերք էինք ունենում: Ամուսինս փայտի գործով էր զբաղվում, խնձոր էինք վաճառում, ավելի լավ էինք ապրում, - հիշում է Մայան: Ժամանակավոր կացարաններում 3 փոքր սենյակ է, մառան է լ չկա: - Կարտոֆիլի բերք ունենք, բայց չգիտենք, որտեղ պահենք: Հիմա էլ մի քանի կոմպոտ եմ արել ու տանը դրել: Ուրիշ տեղ չունենք, -ասում է նա: - Ջրի ծորակը դրսում է, որտեղից Մայան օգտվում է հարևանների հետ: Զուգարանը նույնպես դրսում է: -Այստեղ շատ պակաս բան կա: Ես կարոտում եմ մեր տունը: Քո տունը մնում է քո տունը: Սպասում ենք, որ այս ամենը շուտ ավարտվի ու վերադառնանք մեր նախկին տները, - ասում է Մայան: Մերի Մամյան ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆ. 2-րդ կուրս
Ք. Նոյեմբերյան | |
|
Всего комментариев: 0 | |