Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
12:23 ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ | |
![]() Իսկ «Գոշավանք» պատմա-ճարտարապետական արգելոցի տնօրեն Արծրուն Հովսեփյանը բացատրում է, թե ինչու մակերեսային ջրահեռացման աշխատանքները չէին կարող արդյունք ունենալ. «Թաղամասի վերեւի հատվածում սողանքը՝ 30 մ, ներքեւում 8 մ խորությամբ է: Հողի մակերեսին ջրահեռացման համար տեղադրված մի քանի կիսախողովակները օգուտ չեն տալիս»: Արծրունի տունը կիսափլված վիճակում է, եւ նա հարկադրված բնակվում է գյուղից բացակայող հորեղբոր տղայի տանը: Գոշի ավագանու անդամ Գառնիկ Արզումանյանը էլցանցի հսկիչ է: Սողանքի պատճառով արդեն հինգ օր այդ թաղի 4 ընտանիքի էլեկտրասնուցումը անջատվել է: Տներից մեկում միայնակ ծեր, կույր կին է ապրում՝ Սերիկ Գրիգորյանը: «Ինչպե՞ս բարձրանամ հենասյունը, դրա տակից հողը փախել է, թող կառավարությունից գան այս մարդկանց հարցերը լուծեն»,- ասում է Գառնիկը: Նրա վկայությամբ՝ Գոշ համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանը մի քանի անգամ նորոգել է սողանքից վնասված ճանապարհը, սակայն դա էլ չի օգնում: Բնակիչներն ակնարկում են, որ հակասողանքային ծրագիրն իրականացնողները դրանից «լավ օգտվել են», գյուղից «ինոմարկայով» են հեռացել: Մի բնակչուհու էլ զայրացրել էր Հանրային հեռուստատեսությամբ տրված ռեպորտաժը, թե իբր Գոշում սողանքը դադարել է: Սողանքների վրա ապրող բնակիչները, իրար ընդհատելով՝ պատմում էին իրենց ցավուդարդի մասին: Բոլորն էլ ցանկանում էին իրենց վթարային տները ցույց տալ: Շուրջբոլորը խոնավության խեղդող հոտն է: 88-ամյա Վարդուշ Դավթյանը հուսահատ է, հսկա հողակույտը գրեթե սեղմվել է առանձնատան ետնապատին: Ստիպված գյուղի ներքին թաղամասից՝ Ներքին Գոշից կանչել է թոռանը, ով բահով տոննաներով հող է հեռացրել, սակայն վտանգը չի հեռացել: «Մատներիդ մատաղ, մի հնար արա»,- վերջին հույս փայփայելով՝ լրագրողին խնդրում է ծեր կինը եւ արտասվում: Գոշի համայնքապետարանի քարտուղար Լենա Արզումանյանը փաստում է, որ 1142 բնակիչ ունեցող գյուղում՝ 65 տուն սողանքից վթարային վիճակում է: Համայնքապետարանը դիմել է կառավարություն, որպեսզի այդ տների վթարայնության աստիճանը ճշտվի: Վթարային տների տերերի 70%-ն ահը սրտում ապրում է խարխլված տներում, մի մասը գյուղի այլ հատվածներ է տեղափոխվել, 4 ընտանիք էլ հեռացել է համայնքից: «Գոշավանք» պատմա-ճարտարապետական արգելոցի տնօրենի տեղակալ Սուրեն Գրիգորյանի խոսքերով՝ սողանքը սպառնում է նաեւ Մխիթար Գոշի դամբարանին: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ | |
|
Всего комментариев: 0 | |