| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
13:10 Զինավան թաղամասն առանց կոյուղու | |
Դիլիջան քաղաքի Զինավան 2 թաղամասը այսօր կանգնած է կենցաղային լուրջ խնդրի առաջ: Այս թաղամասում երբեք չեն եղել կոյուղատար խողովակներ, բայց չի մարել բնակիչների հույսը , որ օրերից մի օր թաղամասը կոյուղի կունենա: Կոյուղաջրերը ողողում են փողոցները, լցվում տների տակ, դառնում շենքերի փլուզման պատճառ: Խոնավության հետևանքով մարդկանց մոտ առաջանում են բազմաթիվ հիվանդություններ: Թաղամասի կոյուղու բացակայության պատճառով բնակիչները փորձում են կոյուղի փորել` կանխելով կոյուղաջրերի հոսքը շրջակա միջավայր: Բնակիչները նշում են, որ հատկապես ամռանը անտանելի հոտ է տարածվում թաղամասում, որտեղ զբոսնելը և շփվելը մարդկանց հետ ուղղակի տհաճ է: Թաղամասում կան փոքր երեխաներ, որոնք խաղալով տարածքում, դառնում են հիվանդաբեր մանրեների թիրախ:Հարկավոր է շտապ լուծում տալ այս հարցին, քանի դեռ ուշ չէ: Բնակիչները դիմել են համապատասխան մարմիններին, սակայն մինչ այսօր հարցին լուծում չի տրվել: Հուսով ենք, որ այս հարցը լուծում կստանա, թաղամասը կոյուղի կունունենա, կխուսափենք համաճարակներից, կկանխվի կոյուղաջրերի հոսքը` մաքուր պահելով օդը և շրջակա միջավայրը:Վաչե Գրիգորյան ք. Դիլիջան | |
|
| |
| Всего комментариев: 0 | |